«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը մեկ մրցաշրջանի 8 խաղում և՛ գոլ է խփել, և՛ գոլային փոխանցում կատարել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Նախորդ ռեկորդը եղել է 7 խաղում գոլ և ասիստ գրանցելը: Այդ ռեկորդը մեկը մյուսի հետևից գրանցել էին Ալան Շիրերը (1994/95), Թիերի Անրին (2002/03), Ռոբին վան Պերսին (2011/12), Հարի Քեյնը (2020/21) և Բրունու Ֆերնանդեշը (2020/21):
32-ամյա Սալահը նաև ակումբային ռեկորդ է սահմանել: Նա «Լիվերպուլի» պատմության առաջին ֆուտբոլիստն է, որն 8 մրցաշրջան անընդմեջ առնվազն 20 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:
Ընթացիկ մրցաշրջանում Եգիպտոսի հավաքականի առաջատարը Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 20 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: