Ամերիկացի բռնցքամարտիկ Նիկո Ալի Ուոլշը՝ Մուհամեդ Ալիի թոռը, մեկնաբանել է պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում հաղթանակը․
«Ես շարունակեցի պատմությունը։ Շնորհակալություն սրտանց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։ Ես պապիկիս ոգին բերեցի ռինգ ինձ հետ ՝ հագնելով նրա մարզահագուստը։ Հպարտ եմ դրանով և կարող եմ ասել, որ Ժառանգությունը շարունակվում է», – գրել է Ուոլշն Instagram-ի իր էջում։
Նորամուտի մենամարտում Ալի Ուոլշը տեխնիկական նոկ-աուտով հաղթել էր Ջորդան Ուիքսին։
View this post on Instagram

