Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, մասնակցելով կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի խաղին (2-1), սահմանել է ռեկորդ, հաղորդում է Opta-ն։
Մոդրիչը դարձել է Էլ կլասիկոյին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ։ Նա ռեկորդը սահմանել է 38 տարեկան 47 օրականում։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանսիսիկո Բույոն էր, որը 1996-ին 38 տարեկան 98 օրականում էր մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին։
Խորվաթ կիսապաշտպանը նաև 500 հանդիպումն է անցկացրել «Արքայական ակումբում», որի կազմում խաղում է 2012 թվականից։ 500 խաղում Մոդրիչը դարձել է 37 գոլի ու 78 գոլային փոխանցման հեղինակ և նվաճել 23 տիտղոս։
Հիշեցնենք, որ Էլ կլասիկոյում Լուկա Մոդրիչը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում հաղթական գոլային փոխանցում էր կատարել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին։