Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
39-ամյա ֆուտբոլիստն ուզում է «Արքայական ակումբում» մնալ մինչև 2026 թվականի ամառը:
Խորվաթ ֆուտբոլիստը «Ռեալում» է խաղում 2012 թվականից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:


