Logo

Մոդրիչը ֆուտբոլային ակումբ ձեռք կբերի

16:26 / 14.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կդառնա Անգլիայի երկրորդ լիգայում` Չեմպիոնշիփում հանդես եկող «Սուոնսի Սիթիի» գլխավոր բաժնետերը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Խորվաթ ֆուտբոլիստը համաձայնեցրել է գործարքը և շուտով կդառնա ուելսական ակումբի համասեփականատերը։ Մոդրիչի ղեկավարության օրոք «Սուոնսիի» գլխավոր նպատակը լինելու է որքան հնարավոր է շուտ Պրեմիեր լիգա վերադառնալը։

Մոդրիչի այդ գործունեությունը չի խանգարի նրա ֆուտբոլային կարիերայի հետագա ընթացքին։ 39-ամյա կիսապաշտպանը դեռևս մտադիր չէ խաղակոշիկները կախել մեխից ու ցանկանում է «Ռեալի» հետ երկարաձգել այս տարվա հուլիսի 1-ին ավարտվող պայմանագրի ժամկետը։

«Սուոնսի Սիթին» Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում 42 խաղում 54 միավոր է վաստակել և 12-րդ տեղում է։ Ակումբը վերջին անգամ Պրեմիեր լիգայում հանդես է եկել 2017/18 մրցաշրջանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ