Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը ռեկորդ է սահմանել Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում իտալացիներին խփած գոլի շնորհիվ:
Squawka-ն գրում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը դարձել է Եվրոպայի առաջնություններում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը պատմության մեջ: Խաղի օրը Մոդրիչը 38 տարեկան և 289 օրական էր:
Մոդրիչը գերազանցել է Իվիցա Վաստիչի ռեկորդը: Ավստրիացին Եվրո-2008-ում Լեհաստանի հավաքականին գոլ էր խփել 38 տարեկան 257 օրականում:
Հիշեցնենք, որ Խորվաթիա - Իտալիա հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Եվրոպայի գործող չեմպիոն իտալացիները պարտությունից խուսափել էին ավելացված ժամանակի 8-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։