Logo

Մոդրիչը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

21:41 / 18.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։

38-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է, քանի որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դրժել է իրեն տված խոստումը 2023 թ. պայմանագիրը երկարաձգելիս, գրում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի` իտալացի մասնագետը Մոդրիչին խոստացել էր ավելի շատ խաղաժամանակ տրամադրել, եթե վերջինս վնասվածք չունենա։

Դրա փոխարեն, Ջուդ Բելինգեմի` «Ռեալ» տեղափոխվելուց և Էդուարդո Կամավինգայի ու Օրելյեն Չուամենիի խաղային առաջընթացից հետո Մոդրիչը հանդիպումների ժամանակ հաճախ մնում է պահեստայինների նստարանին։

Այդ իրավիճակն առաջացրել է խորվաթ ֆուտբոլիստի զայրույթը։ Նա կարծում է, որ պահեստայինների նստարանին մնում է ակումբի` երիտասարդների վրա շեշտը դնելու, այլ ոչ թե իր խաղային անկման պատճառով։

Մոդրիչը մտադիր էր կարիերան ավարտել «Ռեալում»` ակումբի համար ունենալով կարևոր դեր, սակայն այժմ նա չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։

2023/24 մրցաշրջանում խորվաթ կիսապաշտպանը 28 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ