Logo

Մոդրիչի ու Բելինգեմի ռեկորդները

13:28 / 27.11.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչն ու Ջուդ Բելինգեմն ակումբային ռեկորդներ են սահմանել «Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (3-0), հաղորդում է Opta-ն։

20-ամյա Բելինգեմը դարձել է «Արքայական ակումբի» կազմում առաջին 15 խաղում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ։ Անգլիացին խփել է 14-րդ գոլը և գերազանցել Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ու Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը (13 գոլ)։

Լուկա Մոդրիչն էլ դարձել է 35 տարեկանից հետո ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը «Ռեալում»։ «Կադիսի» դեմ խաղը 38-ամյա խորվաթ կիսապաշտպանի համար 161-րդն էր 35 տարեկան դառնալուց հետո։

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն իսպանացի դարպասապահ Ֆրանսիսկո Բույոն էր (160 հանդիպում)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ