Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում ընդունեց «Վիլյառեալին» և հաղթանակի հասավ 4-1 հաշվով:
«Արքայական ակումբի» կազմում գոլով ու գոլային փոխանցումով աչքի ընկավ 38-ամյա խորվաթ Լուկա Մոդրիչը, մեկական գոլ խփեցին Ջուդ Բելինգեմը, Ռոդրիգոն ու Բրահիմ Դիասը: «Դեղին սուզանավի» միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Խոսե Լուիս Մորալեսը:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 42-ի և գլխավորում է աղյուսակը՝ այս տուրի խաղը չանցկացրած «Ժիրոնային» գերազանցելով 1 միավորով, «Վիլյառեալը» 16 միավորով 14-րդ տեղում է:
Լա լիգա, 17-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 4-1
Ջուդ Բելինգեմ, 25, Ռոդրիգո, 37, Բրահիմ Դիաս, 64, Լուկա Մոդրիչ, 68 - Խոսե Լուիս Մորալես, 54