Logo

Մոդրիչ. «Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

13:11 / 15.03.2023Ֆուտբոլ
Լուկա Մոդրիչ-12

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր նախկին ակումբակից, այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում ելույթ ունեցող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Կրիշտիանուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա միշտ ցանկանում է ավելին, ավելին ու ավելին և միշտ չի բավարարվում ձեռք բերածով: Սա պարզապես անհավանական է:

Երբ նայում ես նրա ձեռքբերումներին, մտածում ես՝ կարող է փոքր-ինչ դադար վերցնել, բայց ոչ: Նրա աշխատասիրությունն ու սեփական անձի նկատմամբ պահանջները սահմաններ չեն ճանաչում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչն ու Կրիշտիանու Ռոնալդուն 2012-2018 թվականներին միասին խաղացել են «Ռեալում»: 2022-ի դեկտեմբերից 38-ամյա պորտուգալացին ներկայացնում է «Ալ Նասրը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ