Logo

Մոդրիչ. «Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»»

20:09 / 22.03.2025Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը Telefoot-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է մարզական կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»:

«Այո, ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», դա ինձ համար երազանք է:

Մրցաշրջանը երկար է, մենք դեռ շատ խաղեր ունենք։ Հետո կտեսնենք, թե ինչ որոշում կկայացվի իմ ապագայի վերաբերյալ»,- ասել է 39-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2012 թվականի օգոստոսից է հանդես գալիս «Արքայական ակումբում»: Գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ