Logo

Մոդրիչ. «Այլ տարբերակ չկա. պետք է հաղթենք Իտալիայի հավաքականին»

22:55 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ալբանիայի թիմի հետ ոչ-ոքին 2-2 հաշվով։

«Առաջին խաղակեսում ինչ-որ բան այն չէր. մենք կրկին վատ սկսեցինք, արագ գոլ բաց թոնղելուց հետո էլ շատ բարդ էր խաղալը։ Ընդմիջմանը մարզիչը մի շարք փոխարինումներ կատարեց, ամեն ինչ լավ էր ընթանում մինչև վերջին 5-10 րոպեն։ Մենք, չգիտես` ինչու, թևաթափ եղանք, թույլ տվեցինք մրցակիցը գոլային պահեր ստեղծի։ Ի վերջո, գոլ բաց թողեցինք։

Կվերլուծենք կատարվածը և կփորձենք հասկանալ, թե ինչը պետք է շտկել։ Անկասկած` դժգոհ ենք, թե ինչպես ենք սկսում խաղը։ Այսօր մենք ցույց տվեցինք, որ կարող ենք բեկել հանդիպման ընթացքը։ Շատ ափսոս, որ խաղավերջում թույլ տվեցինք մրցակցին հավասարեցնել հաշիվը։

Այժմ այլ տարբերակ չկա. պետք է հաղթենք Իտալիայի հավաքականին։ Կդինենք Իսպանիա - Իտալիա հանդիպումը, բայց հետագայում մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ լինելու։ Չգիտեմ` չորս միավորը բավարա՞ր կլինի խմբից դուրս գալու համար, թե՝ ոչ։

Ես հավատում եմ, որ կարող ենք առավելության հասնել Իտալիայի նկատմամբ, բայց պետք է ավելի լավ խաղանք։ Ծանր խաղ է լինելու. Իտալիան բարձրակարգ մրցակից է։ Նրանք հիանալի մարզիչ ունեն և շատ կազմակերպված են»,- Մադրիդի «Ռեալի» 39-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է HRT-ը։

Հիշեցնենք, որ Ալբանիայի հավաքականի դեմ խաղում Խորվաթիան հաղթանակը բաց թողեց ավելացված 5-րդ րոպեին։ Զլատկո Դալիչի գլխավորած հավաքականը երկու խաղից հետո 1 միավոր է վաստակել և եզրափակում է B խումբը։ Խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիայի հավաքականը հունիսի 24-ին կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա