Logo

«Ատլետիկոյի» հարձակվողը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:15 / 16.08.2022• ՍՊՈՐՏ
Մատեուս Կունյա

Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան մոտ ապագայում կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է talkSport-ը: Հնարավոր գործարքը կարժենա 50 միլիոն եվրո:

Անգլիական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ներառվի գործարքում, սակայն «Ատլետիկոն» հետաքրքրված է պորտուգալացու ծառայություններով, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նախընտրում է հրաժարվել 37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից:

Նախորդ մրցաշրջանում Կունյան իսպանական ակումբի կազմում մասնակցել էր 37 խաղի, դարձել է 7 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ