Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է փնտրել կիսապաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ:
Marca-ի հաղորդմամբ՝ անգլիական գրանդը դժվարություններ ունի կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելու հարցում:
«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին: Անգլիական գրանդը Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի համար դեռևս պաշտոնական առաջարկով չի դիմել «Արքայական ակումբին»:
Կազեմիրոն 2013 թվականից է պաշտպանում «Ռեալի» գույները: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո:


