Logo

94 միլիոն եվրո. «Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ խոշոր գործարք է պատրաստում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:56 / 24.08.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Ամստերդամի «Այաքսի» բրազիլացի հարձակվող Անտոնիին ձեռք բերելուն, հաղորդում է Sky Sports-ը:

Անգլիական ակումբը պատրաստ է Բրազիլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Նիդեռլանդների չեմպիոնին 94 միլիոն եվրո վճարել: Բրազիլացի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: 

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է մինչև շաբաթվա ավարտն իրականացնել Անտոնիի տրանսֆերը: 

Հիշեցնենք, որ անգլիական գրանդն օգոստոսի 22-ին բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալին» վճարել էր 70,65 միլիոն եվրո:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ