Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» յուրատեսակ ռեկորդը Եվրոպա լիգայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:14 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի տնային խաղում Կիպրոսի «Օմոնիայի» նկատմամբ հաղթանակի արդյունքում ռեկորդ է սահմանել: 

Անգլիական գրանդը կատարել է 34 հարված (12-ը՝ դարպասին): Այս ցուցանիշը ռեկորդային է Եվրոպա լիգայի վերջին 2 խաղարկությունների համար, հայտնում է Squawka-ն:

Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 3-րդ րոպեին էր շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի ջանքերով խփել միակ ու հաղթական գոլը:

«Մանչեսթեր Յունայթեդը» E խմբում 9 միավորով 2-րդն է, և 3 միավոր է զիջում առաջին տեղում գտնվող իսպանական «Ռեալ Սոսյեդադին», որն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ