Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային հավաքը շարունակում է Ավստրալիայում: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հուլիսի 15-ին ընկերական խաղում կմրցի ավստրալական «Մելբուրն Վիկտորիի» հետ: Հայտնի է անգլիական թիմի մեկնարկային կազմը:
«Մանչեսթեր Յունայթեդ»․ 22. Հիթոն, 2. Լինդելյոֆ, 5. Մագուայր, 20. Դալոտ, 23. Շոու, 39. Մաքթոմինեյ, 17. Ֆրեդ, 8. Ֆերնանդեշ, 36. Էլանգա, 25. Սանչո, 9. Մարսիալ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:05-ին:
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» նկատմամբ։


