Logo

Մուշեղ Մկրտչյանը՝ աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:43 / 16.08.2022• Ըմբշամարտ
Մուշեղ Մկրտչյան

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 79 կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Մուշեղ Մկրտչյանը։

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0-5 հաշվով պարտվեց իրանցի Սոբհան Յարիին ու բավարարվեց արծաթե մեդալով: 

Կիսաեզրափակիչում Մկրտչյանը կամային հաղթանակ էր տարել ղրղզ Մուխամադ Աբդուլաևի նկատմամբ (2-2): 0-2 հաշվի ժամանակ նա վերջին վայրկյաններին հավասարեցրել էր հաշիվն ու հաղթել։

Մեկնարկային 2 գոտեմարտերում հայ ըմբիշն ուժեղ էր գտնվել թուրք Կիմի Կապելից (9-0) և ադրբեջանցի Սոսլան Տիգիևից (11-2)։

Ավելի վաղ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը:

Օգոստոսի 17-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սերգեյ Սարգսյանը (92 կգ), որը 3 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։ Սարգսյանի մրցակիցը կլինի Կիրիլ Կիլդաու (Գերմանիա) - Ջեքսոն Բրայանտ Սմիթ (ԱՄՆ) սփոփիչ գոտեմարտի հաղթողը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին մրցագորգ էին դուրս եկել Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ, որոնք պարտություն են կրել, սակայն նրանցից երկուսը հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։

Հայկ Աբրահամյանը (61 կգ) մեկնարկային գոտեմարտում 1-6 հաշվով պարտվել է ճապոնացի Յուտո Նիշիուչիին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Օգոստոսի 17-ին Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի հնդիկ Կումար Մոհիտի հետ։

Մենուա Յարիբեկյանը (74 կգ) նույնպես անհաջող է մեկնարկել՝ 1/8 եզրափակիչում 8-9 հաշվով պարտվելով ուկրաինացի Տիմուր Հուդիմային և դուրս մնալով հետագա պայքարից։

Գուրգեն Սիմոնյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտություն է կրել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեթ Կևին Բերգեից, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր՝ հայ ըմբիշին հնարավորություն տալով պայքարել բրոնզե մեդալի համար։ Օգոստոսի 17-ին Գուրգեն Սիմոնյանն առաջին սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի հունգարացի Միլան Հայդուչի հետ։

Լյովա Գևորգյանը (125 կգ) որակավորման փուլում 11-13 հաշվով պարտվել է վրացի Մերաբ Սուեյմանաշվիլուն։ Հայ ըմբիշը հաղթելիս է եղել 9-0 հաշվով, սակայն վնասվածք է ստացել ու զիջել առավելությունը։ 

Պարտություն է կրել նաև Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), որն օգոստոսի 15-ին հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում Խաչատրյանը 0-11 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Դավիդ Մչեդլիձեին:

Հարություն Հովհաննիսյանը (57 կգ) և Արթուր Սարդարյանը (65 կգ) պարտվել էին մեկնարկային գոտեմարտում ու դուրս մնացել հետագա պայքարից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ