Logo

Mundo Deportivo. Օլմոյի ապաքինման հավանական ժամկետը

15:58 / 11.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն մկանային վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել, հայտնում է Mundo Deportivo-ն։

26-ամյա ֆուտբոլիստը դեռ պետք է բուժզննում անցնի, սակայն եթե հաստատվի, որ նա մկանի պատռվածք է ստացել, խաղադաշտից կբացակայի նվազագույնը երեք շաբաթ։

Օլմոյի մասնակցությունը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրի հանդիպմանն այժմ հարցականի տակ է։ «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին, մեկնարկը` ժամը 19:15-ին։

Օլմոն վնասվածքն ստացել է Վրաստանի թիմի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում կայանալիք հանդիպման նախախաղային մարզման ժամանակ։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ