Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ հոկտեմբերի 26-ին կայանալիք արտագնա խաղին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Ռաֆինյան հոկտեմբերի 16-ին լրացուցիչ ՄՌՏ հետազոտություն է անցել, ինչը ցույց է տվել, որ 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյին»:
Հիշեցնենք, որ Ռաֆինյան աջ ազդրի վնասվածքի պատճառով սեպտեմբերի վերջնամասից բացակայում է խաղադաշտից:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


