Logo

ՄՅՈՒ-ն բացատրություններ է պահանջում Ռոնալդուից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:10 / 24.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» բացատրություններ է պահանջում Կրիշտիանու Ռոնալդուից։

Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ ակումբը ցանկանում է հստակ իմանալ՝ երբ է պորտուգալացին պատրաստվում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ՝ սկսելու մինչմրցաշրջանային պատրաստությունը։

Երեկ ՄՅՈՒ-ն ավարտեց մինչմրցաշրջանային մրցաշարը Թայլանդում ու Ավստրալիայում և «Ասթոն Վիլայի» դեմ խաղից անմիջապես հետո (2-2) վերադարձավ Մանչեսթեր։ Գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ֆուտբոլիստներին երկուշաբթի օրը հանգստանալու հնարավորություն է տվել, իսկ երեքշաբթի թիմը կվերականգնի մարզումները։

Ռոնալդուի բացակայությունը պաշտոնապես ներկայացվել է որպես ընտանեկան խնդիրների հետևանք, սակայն կա նաև տեղեկություն, որ պորտուգալացին ցանկանում է Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ տեղափոխվել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ