Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ պատմել է իր խաղընկեր, սենեգալցի վինգեր Սադիո Մանեի կատակի մասին:
«Վերջին օրերին Մանեն անընդհատ ասում է, որ ուշադիր լինեմ ու գնդակը չփոխանցեմ Լևանդովսկիին: «Բարսելոնայի» դեմ խաղալու ենք մեր ֆուտբոլն ու չենք կենտրոնանալու Ռոբերտի վրա»,- Մյուլերի խոսքը փոխանցում է Bayern & Germany-ն:
«Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպումը ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ լեհ ռմբարկուն կատալոնական ակումբի շարքերը համալրել էր՝ 2022 թվականի ամռանը տեղափոխվելով մյունխենյան գրանդից:
Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 6 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում:


