Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը գրավով ազատ է արձակվել

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:26 / 02.02.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, որը ձերբակալվել էր բռնաբարության, բռնություն գործադրելու և սպանելու սպառնալիքի մեղադրանքով, գրավի դիմաց ազատ է արձակվել մինչև հետաքննության ավարտը՝ տեղեկացնում է The Telegraph-ը։

20-ամյա ֆուտբոլիստը հանգստյան օրերին ձերբակալվել էր Չեշիրում գտնվող իր տանը այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել էին ենթադրաբար նրա ընկերուհու լուսանկարները՝ բռնության հետքերով։ Աղջիկը պնդում է, որ բռնության է ենթարկվել Գրինվուդի կողմից։ Նախապես մարզիկին ձերբակալել ու հարցաքննել էին բռնաբարության և հարձակում գործելու կասկածանքով։

Սակայն երեքշաբթի օրը Մեծ Մանչեսթեր շրջանի ոստիկանությունը լրացուցիչ հաղորդել էր, որ 20-ամյա տղամարդը ձերբակալվել է սեռական բռնություն գործադրելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։ Իրավապահները, սակայն, չէին հայտնել կասկածյալի անունը։ 

Ոստիկանության հնչեցրած այսօրվա տեղեկատվությունում արդեն նշվում է, որ «հունվարի 30-ին բռնաբարության և կնոջ վրա հարձակվելու կասկածանքով ձերբակալված 20-ամյա տղամարդը մինչև հետագա քննության ավարտն ազատ է արձակվել գրավի դիմաց»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա