Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:35 / 07.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի ֆուտբոլիստներ Ալեքս Տելեսն ու Ֆրեդը վարակվել են կորոնավիրուսով՝ հաղորդում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը։

Տելեսի կորոնավիրուստի թեստը դրական էր դեռ նախքան «Միլդսբոյի» դեմ խաղը։ Այդ հանդիպումը կայացել էր փետրվարի 4-ին։ Տելեսը, ի տարբերություն Ֆրեդի, չէր մասնակցել խաղին։

ՄՅՈՒ-ն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով պարտվել էր «Միդլսբրոյին»։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են ու բաց կթողնեն ԱՊԼ-ի շրջանակում «Բարնլիի» դեմ կայանալիք խաղը։ Հանդիպումը կմեկնարկի փետրվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 23։55-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա