«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքը չի վրիպել գրանդ ակումբների աչքից։
45-ամյա մասնագետի ծառայություններով «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ատլետիկոն» են հետաքրքրված՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։ Այս ակումբները կապ են հաստատել մարզչի ներկայացուցչի հետ։
«Ինտերը» մտադիր է պահել մասնագետին թիմում, որը վերջերս «ներաձուրիների» հետ առաջին տիտղոսը նվաճեց՝ Իտալիայի Սուպերգավաթը։
Ինձագին դեմ չէ արտասահմանում աշխատելու տարբերակին և անգլերենի դասընթացների է մասնակցում։