Գասպար Տերտերյանը նվաճեց Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը։..
60 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Լուկաս Կևին Լո Գրասոյի նկատմամբ։
Տերտերյանը եզրափակիչի ճանապարհին առավելության էր հասել ամերիկացի, ղազախ, թուրք և իրանցի ըմբիշների նկատմամբ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, 71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը բրոնզել մեդալ է նվաճել՝ 12-1 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին։
Վարդերեսյանը հաղթել էր Իրանի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել էր ադրբեջանցի ըմբիշին։
92 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանը, որը եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին։


