Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր ծննդյան օրը փայլուն ելույթ ունեցավ Սան Սեբաստիանում. 34-ամյա ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց Լա լիգայի 2-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում, մեկ անգամ էլ օգնեց աչքի ընկնել իսպանացի վինգեր Անսու Ֆատիին:
Հաղթանակից հետո Լևանդովսկիին շնորհավորել է հանդիպման իսպանացի մրցավար Խոսե Լուիս Մունուներա Մոնտերոն ու կատակել ժամացույցների վերաբերյալ, որոնք նախորդ շաբաթ գողացվել էին լեհ ռմբարկուից:
«Քեզ լավագույնն եմ մաղթում, ուշադիր եղիր ժամացույցներին»,- մրցավարի խոսքը ֆիքսել է GOL-ի տեսախցիկը:
Դատելով Ռոբերտի արձագանքից՝ նրան նույնպես դուր է եկել Մունուներա Մոնտերոյի կատակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Լևանդովսկիին կողոպտել էին կատալոնական ակումբի մարզաբազա ուղևորվելու ժամանակ:
Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Գործարքի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո (ըստ Transfermarkt-ի):
😅 ¡Ojo a la BROMA de Munuera Montero a Lewandowski!
— Directo Gol (@DirectoGol) August 21, 2022
⌚️ "Ten cuidado con el reloj"
#⃣ #DirectoGol pic.twitter.com/s0AffWDE8Z


