Logo

Մրցավարը հեռախոսազրույցից հետո չեղարկել է «Պորտուի» օգտին նշանակած 11-մետրանոցը

19:23 / 04.09.2023Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի առաջնության 4-րդ տուրում կայացած «Պորտու» - «Արոկա» խաղում սկանդալ է գրանցվել:

Հանդիպման մրցավար Միգել Նոգեյրան VAR-ի սենյակում աշխատող մրցավարների հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է հյուրերի դարպասին նշանակած 11-մետրանոցը, հայտնում է Bild-ը:

Խաղի 90-րդ րոպեին «Պորտուն» 11-մետրանոց է վաստակում: VAR-ի մրցավարները Նոգեյրային խորհուրդ են տալիս դիտել տեսակրկնությունը, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով մրցավարը չի կարողանում հստակ տեսնել պատկերը: Երկար դադարից հետո գործընկերների հետ կապ հաստատելու համար մրցավարին բջջային հեռախոս են տալիս, իսկ հետո նա չեղարկում է որոշումը:

«Պորտուի» ներկայացուցիչներն արդեն բողոք են ներկայացրել հանդիպման պատվիրակներին:

Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Տանտերերի հարձակվող Էվանիլսոնը հաշիվը հավասարեցրել էր ավելացված 19-րդ րոպեին:

4 տուրից հետո Սերժիու Կոնսեյսաուի թիմը վաստակել է 10 միավոր և երկրորդ տեղում է: «Արոկան» 6 միավորով 7-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա