Logo

Մրցավար Ֆելիքս Բրիխը պատմել է՝ ինչպես էր հասկանում՝ խախտո՞ւմ է, թե՞ սիմուլյացիա

17:21 / 22.07.2025Ֆուտբոլ
null

Գերմանացի հանրահայտ, նախկին մրցավար Ֆելիքս Բրիխը մասնագիտական նրբություններ է ներկայացրել, հայտնում է A Bola-ն՝ հղում կատարելով Focus ամսագրին:

Մրցավարը, որը կարծես «կարդում էր» Նեյմարին, խոսել է բրազիլացու հետ խաղադաշտում ունեցած հարաբերությունների մասին. «Նա գործնականում լեգենդ է և ոչ առանց պատճառի: Բայց արդեն սովոր էի նրան:

Որքան նա ենթադրյալ ցավից ծամածռում էր դեմքը, այնքան ես թույլ էի տալիս, որ խաղը շարունակվեր: Ուժեղ ցավերից տառապող ֆուտբոլիստը մնում է խոտածածկին, ոչ թե անվերջ գալարվում:

Հաճախ որոշում է կայացնում՝ ելնելով ֆուտբոլիստների արձագանքից: Եթե նրանք սկզբում նայում էին ինձ, ապա դա այնքան էլ լուրջ չէր կարող լինել: Եթե թիմակցի հանդեպ հոգատարությունը կամ մրցակցի արարքի նկատմամբ արձագանքն ավելի մեծ էր լինում, դա այլ հարց է:

Ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում կատարելագործել են սիմուլյացիայի արվեստը, բայց VAR-ի ներդրումից հետո այդ առումով նրանք մեծ բարդությունների են հանդիպում»:

Ֆելիքս Բրիխը ՖԻՖԱ-ի մրցավար է եղել 2007 թվականից: 2014 թվականին նա սպասարկել է Եվրոպա լիգայի եզրափակիչը, իսկ 2017 թվականին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ