Logo

Մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոյի ժամանակացույցը

20:29 / 24.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

2024/25 մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն կկայանա հոկտեմբերի 26-ին. իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի կատալոնական «Բարսելոնային»։

Լա լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով 21:00-ին (Խմբ - Երևանի ժամանակով` 23:00-ին

Երկրորդ շրջանում կողմերը հանդիպելու են 2025 թ. մայիսի 11-ին 35-րդ տուրում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» առաջնության մեկնարկային բոլոր 6 խաղերում հաղթել է և 18 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Արքայական ակումբը» 14 միավորով երկրորդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ