Logo

Մրցաշրջան-2023-ի ուղեցույց

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:23 / 31.12.2022Այլ մարզաձևեր
null

Նախաօլիմպիական Մրցաշրջան-2023-ը հագեցած է լինելու տարբեր մարզաձևերի համաշխարհային և տարածաշրջանային նշանակության մրցումներով, որոնց մի մասին մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Որոշ մրցաշարերում խաղարկվելու են 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր։ Հին աշխարհամասում կարևորագույններից են լինելու հունիսին Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերը։

VNews-ը ներկայացնում է 2023 թվականի մարզական օրացույցը, որում ներառել ենք առավել նշանակալի մրցումները և այն առաջնությունները, որոնց, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Հայաստանի թիմերը և մարզիկները։

Հունվար
1-15-ին ռալի «Դաքար 2023» (Սաուդյան Արաբիա)  
6-8-ին չմշկավազքի Եվրոպայի առաջնություն (Նորվեգիա)
11-29-ին հանդբոլի տղամարդկանց աշխարհի առաջնություն (Լեհաստան, Շվեդիա)
12-22-ին 31-րդ ձմեռային Ունիվերսիադա (ԱՄՆ)
13-15-ին չմշկավազքի շորթ-թրեկի Եվրոպայի առաջնություն (Լեհաստան)
13-19-ին մականախաղի տղամարդկանց աշխարհի առաջնություն (Հնդկաստան)
13-փետրվարի 4-ին ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթ (Ալժիր)
16-29-ին թենիսի Ավստրալիայի բաց առաջնություն (Ավստրալիա)
17-26-ին լեռնադահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնություն (Ավստրիա)
21-28-ին Ձմեռային եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոն (Իտալիա)
23-29-ին գեղասահքի Եվրոպայի առաջնություն (Ֆինլանդիա)
25-29-ին բիաթլոնի Եվրոպայի բաց առաջնություն (Շվեյցարիա)
26-29-ին լողափնյա վոլեյբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ (Կատար)
28-29-ին ավտոսպորտ. Չեմպիոնների մրցարշավ (Շվեդիա)

Փետրվար
1-11-ին ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն (Մարոկկո)
3-5-ին հեծանվակրոսի աշխարհի առաջնություն (Նիդեռլանդներ)
4-ին տափօղակով հոկեյ. NHL-ի Բոլոր աստղերի հանդիպում (ԱՄՆ)
6-19-ին լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնություն (Ֆրանսիա)
8-19-ին բիաթլոնի աշխարհի առաջնություն (Գերմանիա)
19-ին բասկետբոլի NBA-ի Բոլոր աստղերի հանդիպում (ԱՄՆ)
22-մարտի 5-ին դահուկավազքի աշխարհի առաջնություն (Սլովենիա)
27-մարտի 5-ին գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնություն (Կանադա)

Մարտ
2-5-ին աթլետիկայի Եվրոպայի առաջնություն (փակ մարզադահլիճում, Թուրքիա)
2-5-ին չմշկավազքի աշխարհի առաջնություն (Նիդեռլանդներ)
5-ին Ֆորմուլա 1. «Բահրեյնի Գրան Պրի» (Բահրեյն) 
5–15-ին գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնություն (Էստոնիա)
10-12-ին չմշկավազքի շորթ-թրեկի աշխարհի առաջնություն (Հարավային Կորեա)
13-19-ին ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն (Ռումինիա)
19-ին Ֆորմուլա 1. «Սաուդյան Արաբիայի Գրան Պրի» (Սաուդյան Արաբիա)
20-26-ին գեղասահքի աշխարհի առաջնություն (Ճապոնիա)
25-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Հայաստան – Թուրքիա (Հայաստան)
25-ապրիլի 5-ին ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն (Ալբանիա)
29-ապրիլի 2-ին սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնություն (Թուրքիա)

Ապրիլ
2-ին Ֆորմուլա 1. «Ավստրալիայի Գրան Պրի» (Ավստրալիա)  
7-9-ին սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություն (Բուլղարիա)
7-30-ին շախմատի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման համար Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Դին Լիժեն (Չինաստան) մրցախաղ (մրցավայրը որոշված չէ)
11-16-ին սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություն (Թուրքիա)
13-23-ին շախմատի դպրոցականների աշխարհի առաջնություն (Հունաստան)
15-ին բասկետբոլ. NBA-ի փլեյ-օֆֆ
15-23-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնություն (Հայաստան)
16-ին Ֆորմուլա 1. «Չինաստանի Գրան Պրի» (Չինաստան)
17-ին Բոստոնի մարաթոն (ԱՄՆ)
17-23-ին ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն (Խորվաթիա)
23-ին Լոնդոնի մարաթոն (Մեծ Բրիտանիա)


Մայիս
1-14-ին բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնություն (Ուզբեկստան)
7-ին Ֆորմուլա 1. «Մայամիի Գրան Պրի» (ԱՄՆ) 
7-14-ին ձյուդոյի աշխարհի առաջնություն (Կատար)
12-28-ին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն (Ֆինլանդիա/Լատվիա) 
20-28-ին սեղանի թենիսի աշխարհի առաջնություն (ՀԱՀ)
21-ին Ֆորմուլա 1. «Էմիլիա-Ռոմանիայի Գրան Պրի» (Իտալիա)  
22-26-ին բայդարկաներով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնություն (Մեծ Բրիտանիա)
25-28-ին ակադեմիական թիավարության Եվրոպայի առաջնություն (Սլովենիա)
28-ին Ֆորմուլա 1. «Մոնակոյի Գրան Պրի» (Մոնակո)   
28-հունիսի 3-ին Եվրոպայի փոքր երկրների խաղեր (Մալթա)
28-հունիսի 10-ին թենիսի Ֆրանսիայի բաց առաջնություն (Ֆրանսիա)
31-ին ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ (Հունգարիա)

Հունիս
4-ին Ֆորմուլա 1. «Իսպանիայի Գրան Պրի» (Իսպանիա)    
5-12-ին արագ և կայծակնային շախմատի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություն (Վրաստան)
9-25-ին Եվրոպական 3-րդ խաղեր (Լեհաստան)
10-ին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (Թուրքիա)
12-18-ին ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն (Ալբանիա)
15-25-ին կանանց Եվրոբասկետ (Իսրայել/Սլովենիա)    
16-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Ուելս – Հայաստան (Ուելս)
16-հուլիսի 16-ին ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկություն (Կատար)
18-ին Ֆորմուլա 1. «Կանադայի Գրան Պրի» (Կանադա)
19-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Հայաստան – Լատվիա (Հայաստան)
20-28-ին ուժային եռամարտի հաշմանդամների աշխարհի առաջնություն (ԱՄԷ)
21-հուլիսի 8-ին ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնություն (Ռումինիա/Վրաստան)
23-25-ին աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնություն (Լեհաստան) 
26-հուլիսի 2-ին ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնություն (Իսպանիա)

Հուլիս
1-9-ին նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնություն (Իռլանդիա)
2-ին Ֆորմուլա 1. «Ավստրիայի Գրան Պրի» (Ավստրիա)
3-16-ին թենիս. Ուիմբլդոնի մրցաշար (Մեծ Բրիտանիա)
6-17-ին ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների և երիտասարդների առաջնություն (Մոլդովա)
9-ին Ֆորմուլա 1. «Մեծ Բրիտանիայի Գրան Պրի» (Մեծ Բրիտանիա) 
13-15-ին ակադեմիական թիավարության աշխարհի առաջնություն (Կանադա)
13-16-ին աթլետիկայի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն (Ֆինլանդիա)
14-23-ին սեղանի թենիսի Եվրոպայի երիտասարդական առաջնություն (Լեհաստան) 
14-28-ին հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնություն (Հարավային Կորեա)
14-30-ին ջրային մարզաձևերի աշխարհի առաջնություն (Ճապոնիա)
17-23-ին նետաձգության աշխարհի առաջնություն (Չեխիա)
20-օգոստոսի 20-ին ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնություն (Ավստրալիա/Նոր Զելանդիա)
22-28-ին սուսերամարտի աշխարհի առաջնություն (Իտալիա)
23-ին Ֆորմուլա 1. «Հունգարիայի Գրան Պրի» (Հունգարիա)
23-29-ին Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոն (Սլովենիա)
26-29-ին լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնություն (Ռումինիա)
28-օգոստոսի 6-ին Ֆրանկոֆոն երկրների խաղեր (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
28-օգոստոսի 8-ին Համաշխարհային ամառային ունիվերսիադա (Չինաստան)
29-օգոստոսի 26-ին ՖԻԴԵ-ի շախմատի կանանց աշխարհի առաջնություն (մրցավայրը չի նշվում)
30-ին Ֆորմուլա 1. «Բելգիայի Գրան Պրի» (Բելգիա)
31-օգոստոսի 6-ին ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնություն (Թուրքիա)

Օգոստոս
1-12-ին մարզական ժայռամագլցման աշխարհի առաջնություն (Շվեյցարիա)
2-6-ին լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի առաջնություն (Ավստրիա)
2-6-ին ակադեմիական թիավարության աշխարհի երիտասարդական առաջնություն (Ֆրանսիա)
7-10-ին աթլետիկայի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնություն (Իսրայել)
10-13-ին լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնություն (Լատվիա)
14-20-ին ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն (Լեհաստան)
15-սեպտեմբերի 3-ին վոլեյբոլի կանանց Եվրոպայի առաջնություն (Բելգիա/Գերմանիա/Իտալիա/Էստոնիա)
16-ին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղ (Ռուսաստան, հնարավոր է տեղափոխվի)
19-27-ին աթլետիկայի աշխարհի առաջնություն (Հունգարիա)
21-27-ին բադմինթոնի աշխարհի առաջնություն (Դանիա)
21-28-ին ժամանակակից հնգամարտի աշխարհի առաջնություն (Մեծ Բրիտանիա)
23-27-ին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնություն (Իսպանիա)
23-27-ին ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնություն (Խորվաթիա)
24-27-ին լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնություն (Իսպանիա)
25-սեպտեմբերի 10-ին ՖԻԲԱ-ի բասկետբոլի աշխարհի առաջնություն (Ինդոնեզիա/Ճապոնիա/Ֆիլիպիններ)
26-27-ին ակադեմիական թիավարության Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնություն (Գերմանիա)
27-ին Ֆորմուլա 1. «Նիդեռլանդների Գրան Պրի» (Նիդեռլանդներ)
28-սեպտեմբերի 10-ին թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնություն (ԱՄՆ)
28-սեպտեմբերի 16-ին վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնություն (Իտալիա/Հյուսիսային Մակեդոնիա/Բուլղարիա/Իսրայել)

Սեպտեմբեր
2-17-ին ծանրամարտի աշխարհի առաջնություն (Սաուդյան Արաբիա)
3-ին Ֆորմուլա 1. «Իտալիայի Գրան Պրի» (Իտալիա) 
3-10-ին ակադեմիական թիավարության աշխարհի առաջնություն (Սերբիա)
4-20-ին ստենդային հրաձգության Եվրոպայի առաջնություն (Ավստրիա)
8-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Թուրքիա – Հայաստան (Թուրքիա)
8-հոկտեմբերի 21-ին ռեգբիի աշխարհի առաջնություն (Ֆրանսիա)
10-17-ին սեղանի թենիսի Եվրոպայի թիմային առաջնություն (Շվեդիա)
11-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Հայաստան – Խորվաթիա (Հայաստան)
11-17-ին բադմինթոնի աշխարհի երիտասարդական առաջնություն (Հարավային Կորեա)  
16-24-ին ըմբշամարտի աշխարհի առաջնություն (Սերբիա)
17-ին Ֆորմուլա 1. «Սինգապուրի Գրան Պրի» (Սինգապուր)  
23-հոկտեմբերի 8-ին միջազգային շաշկու աշխարհի առաջնություն (Կյուրասաո)
24-ին Ֆորմուլա 1. «Ճապոնիայի Գրան Պրի» (Ճապոնիա)
24-ին Բեռլինի մարաթոն (Գերմանիա)
30-հոկտեմբերի 1-ին աթլետիկա. խճուղիում վազքի աշխարհի առաջնություն (Լատվիա)
30-հոկտեմբերի 8-ին սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն (Բելգիա)

Հոկտեմբեր
4-8-ին ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնություն (Պորտուգալիա)
6-15-ին լողափնյա վոլեյբոլի աշխարհի առաջնություն (Մեքսիկա) 
8-ին Ֆորմուլա 1. «Կատարի Գրան Պրի» (Կատար) 
8-ին Չիկագոյի մարաթոն (ԱՄՆ)
10-15-ին ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնություն (Հունաստան)
12-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Լատվիա – Հայաստան (Լատվիա)
21-30-ին մարտարվեստների Համաշխարհային խաղեր (Սաուդյան Արաբիա)
22-ին Ֆորմուլա 1. «ԱՄՆ-ի Գրան Պրի» (ԱՄՆ)  
23-29-ին ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնություն (Ֆինլանդիա)
24-29-ին կարատեի աշխարհի առաջնություն (Հունգարիա)
29-ին Ֆորմուլա 1. «Մեքսիկայի Գրան Պրի» (Մեքսիկա)

Նոյեմբեր
3-5-ին ձյուդոյի Եվրոպայի առաջնություն (Ֆրանսիա)
5-ին Ֆորմուլա 1. «Սան Պաուլուի Գրան Պրի» (Բրազիլիա) 
5-ին Նյու Յորքի մարաթոն (ԱՄՆ)
9-12-ին ցանցի (բատուտի) վրա ցատկերի աշխարհի առաջնություն (Մեծ Բրիտանիա)
10-12-ին սամբոյի աշխարհի առաջնություն (Հայաստան)
10-դեկտեմբերի 2-ին ֆուտբոլի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնություն (Պերու)
12-25-ին շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնություն (Իտալիա)
18-ին ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական հանդիպում Հայաստան – Ուելս (Հայաստան)
18-ին Ֆորմուլա 1. «Լաս Վեգասի Գրան Պրի» (ԱՄՆ)  
21-ին ֆուտբոլի «Եվրո-2024»-ի ընտրական հանդիպում Խորվաթիա – Հայաստան (Խորվաթիա)
26-ին Ֆորմուլա 1. «Աբու Դաբիի Գրան Պրի» (ԱՄԷ)
30-դեկտեմբերի 17-ին հանդբոլի կանանց աշխարհի առաջնություն (Դանիա/Նորվեգիա/Շվեդիա)

Դեկտեմբեր
26-հունվարի 5-ին տափօղակով հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնություն (Շվեդիա)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ