Հոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը հանուն Ալեքսանդր Օվեչկինի:
Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը:
«Վաշինգտոնի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին:
Այս պահին Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է: