Logo

Մրցակցի ոտքը կոտրած Մարսելոն որակազրկվել է

21:50 / 11.08.2023• Ֆուտբոլ
null

Բրազիլական «Ֆլումինենսեի» պաշտպան Մարսելոն որակազրկվել է։ ԿՕՄՆԵԲՈԼ-ը 35-ամյա ֆուտբոլիստին որակազրկել է երեք խաղով, հաղորդում է ESPN-ը։

Արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մարսելոն ծանր վնասվածք էր հասցրել մրցակցին։ Արգենտինացի պաշտպան Լուչիանո Սանչեսը ստացել էր ոտքի կոտրվածք և վիրահատվել է։ Բժիշկները 20-ից ավելի մետաղական շտիֆտ էին ամրացրել արգենտինացի ֆուտբոլիստի ոտքին։ Վերականգնման համար կպահանջվի 12-18 ամիս։ Որոշ մասնագետների կարծիքով, 29-ամյա Սանչեսն այլևս չի կարողանա վերադառնալ խաղադաշտ։

Հիշեցնենք, որ խախտումից հետո Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը ստացել էր ուղիղ կարմիր քարտ ու արցունքներն աչքերին հեռացել խաղադաշտից։ Հանդիպումից հետո Մարսելոն ներողություն էր խնդրել ու շուտափույթ ապաքինում մաղթել Սանչեսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ