Logo

Մ20 ԱԱ. Մարիամ Մկրտչյանի հաղթարշավն ընդհատվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:16 / 16.10.2022Շախմատ
null

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում կայացան 6-րդ տուրի մրցախաղերը:

Մարիամ Մկրտչյանը 3 անընդմեջ հաղթանակներից հետո 59-րդ քայլին սևերով հաշտություն կնքեց Սլովենիայի ներկայացուցիչ Զալա Ուռհի հետ:

Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին 4 միավորով ընթանում է 14-րդ տեղում: Նա 1,5 միավորով է հետ մնում առաջատարից:

Բաց մրցաշարում Արթուր Դավթյանը սևերով 66-րդ քայլին հաշտություն կնքեց չեխ Ռիչարդ Մլադեկի հետ: Դավթյանը 3,5 միավոր է վաստակել:

Նույնքան միավոր ունի նաև Արմեն Բարսեղյանը, որը սևերով 32-րդ քայլին հաղթեց կանադացի Էնթոնի Աթանասովին: Դա մրցաշարում Արմենի 3-րդ հաղթանակն էր: Առաջին երկուսը նա տարել էր մեկնարկային տուրերում: 

Հոկտեմբերի 17-ին մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ հաջորդ օրը կկայանան 7-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ