Logo

Մ20. Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:22 / 22.10.2022ՍՊՈՐՏ
null

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճեց Գարիկ Կարապետյանը (96 կգ):

Մ20 մրցաշարում հայ ծանրամարտիկը պայքարից դուրս էր 96 կգ քաշային կարգում: Նա ոսկե մեդալ նվաճեց երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:

Երկրորդ տեղը գրաված թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեն երկամարտում 27 կգ զիջեց Գարիկ Կարապետյանին:

Հայաստանի թիմը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 8-ի: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), և Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա նաև Արա Աղանյանը (Մ23, 96 կգ):

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ