Logo

Մ20 ԱԱ. Մարիամ Մկրտչյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:40 / 14.10.2022Շախմատ
null

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 4-րդ տուրի մրցախաղերը:

Անհաջող մեկնարկից հետո Մարիամ Մկրտչյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին սպիտակներով 54-րդ քայլին պարտության մատնեց վրացի Եկատերինե Պիպիային:

4 տուրից հետո Մկրտչյանն ունի 2,5 միավոր և ընդամենը մեկ միավոր է զիջում առաջատարներին:  

Տղամարդկանց մրցաշարում Արթուր Դավթյանը 2-րդ հաղթանակը տարավ՝ սպիտակներով 37-րդ քայլին առավելության հասնելով սերբ Միլոշ Միլոշևիչի նկատմամբ: Դավթյանը 3 միավոր է վաստակել:

Արմեն Բարսեղյանը սպիտակներով 31-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Արսենի Նեստերովի հետ: Նրա հաշվին 2,5 միավոր է գրանցված:

Հոկտեմբերի 15-ին կկայանան 5-րդ տուրի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ