Logo

MotoGP. Ալեքս Մարկեսը` Մալայզիայի Գրան պրիի հաղթող

16:35 / 26.10.2025Ավտո-մոտոսպորտ
null

«Դուկատիի» մոտոարշավորդ Ալեքս Մարկեսը հաղթեց Մալայզիայի Գրան պրին: 29-ամյա իսպանացին Սեպանգի մրցուղում մեկնարկեց երկրորդ դիրքից, սակայն կարողացավ ավելի քան 2,5 վայրկյանով գերազանցել իր հայրենակից, KTM-ի մրցարշավորդ Պեդրո Ակոստային:

Լավագույն եռյակը եզրափակեց մեկ այլ իսպանացի` «Հոնդայի» ներկայացուցիչ Ժոան Միրը:

Այս պահի դրությամբ Մարկեսը MotoGP-ի ընդհանուր հաշվարկում երկրորդն է: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մարկ Մարկեսն է, որն Ալեքսի ավագ եղբայրն է: Մարկ Մարկեսը չի մասնակցել Սեպանգում կայացած մրցարշավին:

Մալայզիայի Գրան պրի, գլխավոր մրցարշավ. Սեպանգ

  • 1. Ալեքս Մարկես
  • 2. Պեդրո Ակոստա +2.676
  • 3. Ժոան Միր +8.048
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ