Եթե յուրաքանչյուր խաղային դիրքում աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները (ըստ Transfermarkt-ի) ընդգրկվեն մեկ թիմում, ապա այդ թիմի մեկնարկային կազմը կարժենա 960 միլիոն եվրո:
Դարպասում Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչ Տիբո Կուրտուան է, պաշտպանությունում՝ «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը, «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշն ու «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը:
Կիսապաշտպանությունում ընդգրկված են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Ֆիլ Ֆոդենն ու Կևին դե Բրույնեն:
Հարձակման եզրերում են Մադրիդի «Ռեալի» ձախ վինգեր Վինիսիուսն ու «Լիվերպուլի» աջ վինգեր Մոհամեդ Սալահը: Կենտրոնական հարձակվողը ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեն է:
Աշխարհի ամենաթանկարժեք մեկնարկային կազմը՝ ըստ Transfermarkt-ի.
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (60 միլիոն եվրո)։
Պաշտպաններ՝ Ալֆոնսո Դևիս (70 միլիոն եվրո), Ռուբեն Դիաշ (75 միլիոն եվրո), Մատեյս դե Լիխտ (70 միլիոն եվրո), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (80 միլիոն եվրո)։
Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգեմ (80 միլիոն եվրո), Ֆիլ Ֆոդեն (90 միլիոն եվրո), Կևին դե Բրույնե (85 միլիոն եվրո)։
Հարձակվողներ՝ Վինիսիուս Ժունիոր (100 միլիոն եվրո), Կիլիան Մբապե (160 միլիոն եվրո), Մոհամեդ Սալահ (90 միլիոն եվրո)։



