Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրում «Օսերը» հյուրընկալվեց «Մոնպելյեին» ու կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով:
Տանտերերի կազմում հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Մամադու Սակոն, հյուրերից աչքի ընկան կաբովերդեցի հարձակվող Նունո Դա Կոշտան ու ֆրանսիացի կիսապաշտպան Մատիաս Օտրեն:
Երկու թիմերն էլ խաղն ավարտեցին 9-ական ֆուտբոլիստով. «Մոնպելյեից» կարմիր քարտ ստացան ֆրանսիացի կիսապաշտպաններ Հալիլ Ֆայադն ու Տեժի Սավանյեն, հյուրերից՝ սենեգալցի հարձակվող Մբայե Նյանգն ու Նունո Դա Կոշտան:
Լիգա 1, 3-րդ տուր
«Մոնպելյե» - «Օսեր»՝ 1-2
Մամադու Սակո, 39 - Նունո Դա Կոշտա, 70, Մատիաս Օտրե, 75, 11մ
Հեռացում՝ Հալիլ Ֆայադ, 46, Տեժի Սավանյե, 90+3 (երկուսն էլ՝ «Մոնպելյե») - Մբայե Նյանգ, 51, Նունո Դա Կոշտա, 88 (երկուսն էլ՝ «Օսեր»)


