Logo

«Մոնակոն» նոր պայմանագիր է կնքել չիլիացի պաշտպանի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:31 / 29.09.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Չիլիացի պաշտպան Գիլիերմո Մարիպանը կշարունակի ելույթները «Մոնակոյի» կազմում:

28-ամյա ֆուտբոլիստն ու «Մոնակոն» կնքել են նոր պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մարիպանը «Մոնակո» է տեղափոխվել իսպանական «Ալավեսից» 2019 թվականին: Տրանսֆերի արժեքը 18 միլիոն եվրո: Ակումբում անցկացրած 74 խաղում պաշտպանը խփել է 7 գոլ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Մոնակոն» 8 տուրերից հետո վաստակել է 14 միավոր և 5-րդ տեղում է: Առաջատարը ՊՍԺ-ն է՝ 22 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ