Logo

«Մոնակոն» խոշոր հաշվով հաղթեց «Նանտին» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:54 / 02.10.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրում «Մոնակոն» սեփական խաղադաշտում մրցեց «Նանտի» հետ ու հաղթեց 4-1 հաշվով:

«Մոնակոյի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ շվեյցարացի հարձակվող Բրել Էմբոլոն: «Նանտի» հաշվին միակ գոլը գրանցվեց բրազիլացի պաշտպան Չաո Էնրիկեի ինքնագոլի արդյունքում:

«Մոնակոն» 17 միավորով 5-րդ է, իսկ «Նանտը»՝ 7 միավորով 16-րդը:

Ֆրանսիայի առաջնություն, 9-րդ տուր

«Մոնակո» - «Նանտ»՝ 4-1 (տեսանյութ)

Բրել Էմբոլո, 2, Վիսամ Բեն Յեդեր, 6, 28, 62 (11-մ) - Չաո Էնրիկե, 80 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ