Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Բրել Էմբոլոն տեղափոխվում է ֆրանսիական «Մոնակո», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
VBET ընկերության պաշտոնական գործընկեր «Մոնակոն» Էմբոլոյի տրանսֆերի համար գերմանական ակումբին կվճարի 12,5 միլիոն եվրո:
Բրել Էմբոլոն 2019 թվականի ամռանն է «Շալկե-04»-ից 11 միլիոն եվրոյով տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա», որի հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը շվեյցարացու տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:


