Logo

ՄՕԿ-ը երկարաձգել է պատժամիջոցները ռուս և բելառուս մարզիկների նկատմամբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:03 / 19.10.2022ՍՊՈՐՏ
ՄՕԿ-պատժամիջ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Սեուլում ընթացող Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը ներկայացնող մարզիկների նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվել են:

«Մենք անթույլատրելի իրավիճակում ենք հայտնվել: Այս պահին չենք կարողանում իրականացնել մեր օլիմպիական առաքելությունը, որի իմաստը մարզիկներին պաշտպանելն է: Մենք միշտ դեմ ենք եղել, որ քաղաքական պատճառներով մի երկրի ներկայացուցիչ չկարողանա մրցել մեկ այլ երկրի ներկայացուցչի դեմ:

Բայց այս պահին միակ տարբերակը դա է, և մենք այդ քայլին գնում ենք սպորտը քաղաքականացվելուց փրկելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ապագայում որոշակի քայլերի հետևանքով կարող են տուժել մարզիկները:

Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները պետք է շարունակվեն և կշարունակեն գործել»,- Բախի խոսքը մեջբերում է BBC-ն:

 

Ռուսաստանն ու Բելառուսը չեն մասնակցի 2024թ․ Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին։ Պատժամիջոցների պատճառն Ուկրաինայում ռուսական զինված ուժերի գործողություններն են:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ