Logo

ՄՕԿ-ը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային զրկել է ճանաչումից

17:47 / 22.06.2023Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արտահերթ նիստում որոշում է կայացրել Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) զրկել ճանաչումից, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

IBA-ին ճանաչումից զրկելուն կողմ է քվեարկել ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի 70 անդամներից 69-ը, իսկ մեկ հոգի դեմ է եղել առաջարկին:

IBA-ի ռուս նախագահ Ումար Կրեմլյովը հունիսի 14-ին հայտարարել էր, որ կազմակերպության խնդիրները կապված են ոչ թե ընդհանուր օլիմպիական շարժման, այլ ՄՕԿ-ի ղեկավար կազմի որոշ մարդկանց հետ։ IBA-ի ղեկավարը նաև կասկածի տակ էր դրել Միջազգային օլիմպիական կոմիտեի աշխատանքի ազնվությունն ու թափանցիկությունը:

Փարիզյան հեռանկարներ. ՄՕԿ-ի և IBA-ի բարդ հարաբերություններն ու Հայաստանի ակնկալիքները

«Հայկական սցենարով». Համաշխարհային բռնցքամարտը մեծ բաժանման եզրին է

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ