Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը դիմել է ուկրաինացի մարզիկներին: Ավելի վաղ Ուկրաինան կոչ էր արել բոյկոտել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը, եթե ռուս և բելառուս մարզիկներին թույլ տան մասնակցել:
«Պատմությունը ցույց կտա, թե ով է ավելի շատ աշխատանք կատարում աշխարհի համար: Նրանք, ովքեր փորձում են բաց պահել սահմանները և շփվել, թե նրանք, որոնք ցանկանում են մեկուսացնել և բաժանել: Մեր դերը մարդկանց համախմբելն է: Մենք փորձում ենք գտնել լուծում, որն արդարացի է սպորտի առաքելությանը` համախմբել, ոչ թե նպաստել առճակատման և էսկալացիայի սրացմանը»,- Թոմաս Բախի խոսքը մեջբերում է France24-ը։
ՄՕԿ-ը մտադիր է թույլ տալ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։