Logo

Մոդրիչը հայտնել է, որ ԱԱ-2022-ից հետո կարիերան կավարտի Խորվաթիայի հավաքականում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:09 / 25.10.2022ԱԱԱ
Լուկա Մոդրիչ-2022

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ 2022թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո կարիերան կավարտի Խորվաթիայի հավաքականում:

«Հասկանում եմ, որ արդեն հասել եմ որոշակի տարիքի: Սա իմ վերջին մրցաշարը կլինի Խորվաթիայի հավաքականի կազմում»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը փոխանցում է FIFA+-ը:

37-ամյա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի մարտին: Նա ռեկորդակիր է ազգային թիմում անցկացրած խաղերի թվով (154): Կիսապաշտպանը 23 գոլ է խփել աշխարհի փոխչեմպիոնի կազմում:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Խորվաթիայի հավաքականը դուրս էր եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ 2-4 հաշվով պարտվել էր Ֆրանսիային:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ