Logo

«Ռեալի» ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ բաց կթողնի «Լայպցիգի» դեմ խաղը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:01 / 24.10.2022ՍՊՈՐՏ
Լուկա Մոդրիչ-11

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղը, հայտնում է Madrid Xtra-ն:

37-ամյա ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգացել, ինչի պատճառով թիմի հետ չի մեկնել Գերմանիա:

Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ ֆրանսիացի հարձակվող, «Ոսկե գնդակի» նորընծա դափնեկիր Կարիմ Բենզեման նույնպես բաց կթողնի «Լայպցիգի» դեմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը F խմբում չորս խաղերից հետո 10 միավորով առաջատարն է, «Լայպցիգը» 6 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղում հանգրվանած Դոնեցկի «Շախտյոն» ունի 5, իսկ շոտլանդական «Սելթիկը»՝ մեկ միավոր:

«Լայպցիգ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ