Logo

MMA-ի մարտիկ. «Եթե Արմանը չուզեր մենամարտել, այդքան գումար չէր ծախսի»

00:59 / 19.01.2025Խառը մենամարտեր
null

MMA-ի մարտիկ Շովխալ Չերչաևն անդրադարձել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի հասցեին հնչող քննադատություններին, հաղորդում է Sport24-ը:

«Հիմա կգրեն, որ Արմանը դիտմամբ է դա արել։ Բայց եթե չուզեր մենամարտել, այդքան գումար չէր ծախսի։ Նա առանձին մարզիչներ ուներ, նրանց համար տներ էր վարձել, թիմ հավաքել: Կիսլովոդսկում հավաքներ անցկացրեց, մի քանի սպարինգ գործընկերներ բերեց։ 

Արմանին ամեն օր տեսնում էինք։ Տեսնում էի, թե ինչպես է պատրաստվում Մախաչևի դեմ մենամարտին:

Ես չեմ գնացել Լոս Անջելեսից, այստեղ եմ մնացել, սպասում էի Արմանի և Իսլամի մենամարտին:»,- ասել է Չերչաևը։

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ մարտիկը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց:

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311-ի գլխավոր մենամարտում Մախաչևը տիտղոսի պաշտպանության համար օկտագոնում ուժերը կչափի բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ: 

UFC 311-ը կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում (iOSAndroid)՝ սկսած ժամը 05:00-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա