Վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում հուլիսի 21-23-ը կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբի երեք խաղերում պարտվել է և չի նվաճել հիմնական փուլի ուղեգիր:
Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվել է Պորտուգալիայի, Դանիայի և Ֆրանսիայի թիմերին: Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները նվաճել են 2024 թվականին Նիդերլանդներում կայանալիք Եվրոպայի Մ22 առաջնության ուղեգիր: