MLS-ը 2027/28 մրցաշրջանից կանցկացվի աշուն-գարուն ձևաչափով, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանը կմեկնարկի հուլիսին, կավարտվի փլեյ-օֆֆով և MLS-ի գավաթի եզրափակիչով` մայիսին:
Նաև ձմեռային ընդմիջում կլինի, այն կտևի դեկտեմբերի կեսից փետրվարի սկիզբ:
Հիշեցնենք, որ մշտապես MLS-ի մրցաշրջանն ավարտվել է ձմռանը:


